Մեր խնդիրն է Հայաստանում ստեղծել պետական պաշտոնյաներից և ապահովագրական ընկերություններից անկախ բժշկաիրավաբանական բյուրո: Բնակչության խորհրդատվության հիմնական խնդիրը հանդիսանալու է բժշկական ծառայությունների մատուցման որակը, բժշկական ծառայությունների ծավալների և որակի վերաբերյալ փորձաքննության կազմակերպումը, քաղաքացիներին իրավաբանական օգնություն է ցուցաբերվում հայցադիմումների, դիմումների, բողոքների կազմման ընթացքում, ինչպես նաև վստահորդներին մինչդատական և դատական վարույթներում:
Բժշկական իրավունքն իր մեջ ներառում է.
Ֆիզիկական անձանց իրավունքների պաշտպանություն` բժշկական ծառայությունների բնագավառում.
- քաղաքացիների իրավունքների պաշտպանություն բժշկական օգնություն ցույց տալու ընթացքում վերջիններիս առողջությանը թեթև, միջին ծանրության և ծանր վնաս պատճառելու, ինչպես նաև բժշկական սպասարկում իրականացնողի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կերպով իրականացնելու արդյունքում հիվանդի մահը առաջացնելու վերաբերյալ քաղաքացիական և քրեական գործերով,
- իրավաբանական օգնության տրամադրում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով քաղաքացիների առողջությանը պատճառված վնասի դեպքում,
- իրավաբանական խորհրդատվության արդյունքում «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի համաձայն հիվանդին բնորոշող բժշկական փաստաթղթեր (տեղեկանքներ, հիվանդության պատմության միջից քաղվածքներ) և ցանկացած այլ բժշկական բնույթի փաստաթղթեր պահանջելու վերաբերյալ հարցումների կազմում և կատարում,
- բժշկական փաստաթղթերի իրավաբանական հետազոտություն և բժշկական հաստատության դեմ հայցադիմումի ներկայացման դեպքում դրա դատավարական հետևանքների բնորոշում,
- քաղաքացիների շահերի ներկայացում դատարանում և մինչդատական փուլում:
Բժշկական և դեղագործական ընկերություններին իրավաբանական օգնության տրամադրում, առաջին հերթին իրավական օգնության ապահովում բժշկական և դեղագործական կազմակերպությունների ղեկավարներին և գործակալներին:
- բժշկական հաստատության շահերի պաշտպանություն բժշկական օգնություն ցույց տալու արդյունքում անբարենպաստ հետևանքների առաջացման արդյունքում ներկայացված հայցադիմումների դեպքում,
- վճարովի բժշկական օգնություն մատուցելու մասին պայմանագիրը լուծելու, վնասները հատուցելու և հոգեբանական վնասը փոխհատուցելու վերաբերյալ շահերի ներկայացում դատարանում և մինչդատական փուլում,
- վճարովի բժշկական օգնություն մատուցելու մասին պայմանագրով սահմանված գումարի բռնագանձում պատշաճ կերպով մատուցված բժշկական ծառայությունների դիմաց:
|