ՄԵԶ ԸՆՏՐԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Փոխնակ մոր ընտրությունը ծնող դառնալու ճանապարհի ամենակարևոր քայլերից մեկն է: Ծնողները ցանկանում են վստահ լինել, որ իրենց սաղմը հանձնում են ապահով փոխնակ մորը։ Շատ ծնողների համար կարևոր գործոններ են կրթության մակարդակը, ֆիզիկական տվյալները, արյան ռեզուսը, տարիքը, պատասխանատվությունը:
Ավելին
Ձվաբջջի դոնոր ընտրելը ծնող դառնալու ճանապարհի ամենակարևոր փուլերից մեկն է: Ծնողները ցանկանում են վստահ լինել, որ իրենց երեխաներին կյանքի լավագույն սկիզբն են տալիս։ Դա կարող է կախված լինել ճիշտ ձվաբջջի դոնորի ընտրությունից, ով կհամապատասխանի Ձեր կարիքներին և չափանիշներին: Կան ծնողներ ովքեր ուշադրություն են
Ավելին
Մենք ապահովում ենք իրավական և կազմակերպչական լիարժեք աջակցություն փոխնակ մոր ծրագրի բոլոր գործընթացներում և փուլերում՝ մեզ դիմելու պահից մինչև քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում երեխայի գրանցումը:
Ավելին

Բացի օրենքով նախատեսված հետազոտություններից, մենք անցկացնում ենք լրացուցիչ հետազոտություններ, որոնք ներառում են հոգեթերապևտի նախնական ախտորոշումը։

ԻՆՉ՞ՈՒ ԵՆ ԾՆՈՂՆԵՐՆ ԸՆՏՐՈՒՄ ՄԵԶ

Փոխնակ մայրության ոլորտում 11 տարվա հաջողված փորձ և վերարտադրողական իրավունքի ոլորտում բացառիկ իրավական հետազոտությունների կատարում։

Մենք յուրաքանչյուր տարի հաջողությամբ ավարտում ենք ավելի քան 100 «ՓՈԽՆԱԿ ՄՈՐ» ծրագիր

26 օրը, այն միջին ժամանակահատվածն է, որի ընթացքում մենք ընտրում ենք Ձեր համար փոխնակ մայր:

24/7-այս ռեժիմով մենք կապի մեջ ենք հաճախորդների, փոխնակ մայրերի և դոնորների հետ:

Գործընթացի բոլոր մասնակիցների առողջությունը մեր կարևորագույն խնդիրն է: Մենք ընտրում ենք լավագույն բժիշկներին և լավագույն վարկանիշով կլինիկաները ծրագրի բոլոր փուլերի՝ բժշկական հետազոտությունների, արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) ցիկլի, հղիության վարման և ծննդաբերության համար:

Ցուցակում չե՞ք գտել  ձեր նախընտրած ծննդատունն ու բժշկին։ Խնդիր չէ, մենք կազմակերպում ենք ծննդաբերությունը ցանկացած կլինիկայում և լավագույն բժիշկների մոտ։

Յուրաքանչյուր ծրագիր վերահսկում է անձնական համակարգողը: Նա մշտական կապի մեջ է փոխնակ մոր և կենտրոնի հաճախորդների հետ։ Համակարգողը հսկում է փոխնակ մոր առողջությունը, նշանակումների ժամանակացույցը և հետևում է պայմանագրի պայմանների կատարմանը։

Վերարտադրության ոլորտում խարդախությունը հազվադեպ պատմություն չէ։ Մենք անվտանգության ոլորտի առաջատարների հետ իրականացնում ենք փոխնակ մայրերի, նրանց հարազատների և մերձավոր շրջապատի անցյալի համապարփակ ստուգում: 

ԻՆՉՊԵՍ ՄԻԱՆԱԼ ԾՐԱԳՐԻՆ

Հարցաթերթիկը լրացնելը ձեզանից կպահանջի ոչ ավելի, քան 10 րոպե: Բացարձակապես գաղտնի է։

Ծանոթացեք մենեջերԻ հետ

Մեր մենեջերը կկապվի Ձեզ հետ՝ մեր գրասենյակ այցելություն կամ հեռավար հանդիպում նշանակելու համար: Դուք եք ընտրում հանդիպման ժամը։

Կնքեք պայմանագիր մեր կենտրոնի հետ

Ստացեք ամբողջական տեղեկատվություն իրավական խնդիրների և ծառայության արժեքի մասին, այնուհետև ընտրեք Ձեր փոխնակ մորը:

Սկսեք ծրագիրը

Կնքեք պայմանագիր փոխնակ մոր հետ և մենք կուղեկցենք ձեզ մինչև ծրագրի ավարտը։

Ծննդատուն

Մենք կգրանցենք երեխային քաղաքացիական կացության ակտերի գործակալությունում, կստանանք ծննդական վկայականը, Ձեզ մնում է միայն նորածին երեխային վերցնել ծննդատնից։

ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ

Մենք Ձեզ կօգնենք, եթե Դուք մշտապես բնակվում եք այլ պետությունում և կարիք ունեք ճիշտ լրացնելու անհրաժեշտ փաստաթղթերը դեսպանատուն ներկայացնելու համար:

ԵԹԵ ՁԵՐ ՄՈՏ ՄՆԱՑԵԼ ԵՆ ՀԱՐՑԵՐ՝ ​

ԿԱՄ ԿԱՊՆՎԵՔ ՄԵԶ ՀԵՏ

ՄԵՐ ՀԱՍՑԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՄԵՐ ՀԱՍՑԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒՅԹՈՒՆՈՒՄ