• ՎԴ1/0125/05/10 ` Իրավաբանական անձանց պետական ռեգիստրին փաստաթղթերի պատճեններ տրամադրելու պարտավորեցման պահանջի մասին վճիռ PDF Print E-mail

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության Վարչական գործ թիվ ՎԴ1/0125/05/10

վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ1/0125/05/10

Նախագահող դատավոր` Հ. Հովհաննիսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

19 ապրիլի 2011 թվական ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանը

(այսուհետ՝ Վերաքննիչ դատարան), հետևյալ կազմով

 

նախագահող դատավոր` ՀՈՎՍԵՓ ԲԵԴԵՎՅԱՆ

դատավորներ` ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ ԼԱՐԻՍԱ ՍՈՍՅԱՆ

 

դռնբաց դատական նիստում քննելով «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության բերած վերաքննիչ բողոքը Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 24-ի վճռի դեմ, որը կայացվել է թիվ ՎԴ1/0125/05/10 վարչական գործով՝ ըստ հայցի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Կապանի տարածքային բաժնի` ընկերությանը վերաբերող բոլոր փաստաթղթերի պատճենները տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերությունը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Կապանի տարածքային բաժնի` ընկերությանը վերաբերող բոլոր փաստաթղթերի պատճենները տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին։

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը 2010 թվականի դեկտեմբերի 24-ի վճռով հայցը մերժել է։

Դատարանի վճռի դեմ բողոք է ներկայացրել հայցվոր «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերությունը։

Վերաքննիչ դատարանի 2011 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ։

Վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացվել։

Դատավարության մասնակիցները պատշաճ կարգով ծանուցված լինելով դատական նիստի վայրի և ժամանակի մասին չեն ներկայացել դատական նիստին, Վերաքննիչ դատարանը հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 117.11-րդ հոդվածի 4-րդ մասը որոշում է կայացրել դատական նիստն անցկացնել դատավարության մասնակիցների բացակայությամբ։

Դատաքննությունը հայտարարվել է ավարտված 2011 թվականի մարտի 29-ին և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2011 թվականի ապրիլի 19-ին։

 

2. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը, սխալ է մեկնաբանել և/կամ չի կիրառել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ« 27-րդ« «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին« 3-րդ« 6-րդ« 8-րդ« 9-րդ« 11-րդ« Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 112-րդ« 113-րդ« Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածների պահանջները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը մեջբերելով օրենքի սահմանումը «հարցում» հասկացության վերաբերյալ« նշել է« որ «Տվյալ դեպքում Ընկերության կողմից պետական մարմնին հասցեագրված դիմումը չի հանդիսանում տեղեկություն փնտրելու և /կամ/ դա ստանալու նպատակով ուղղված գրավոր դիմում« քանի որ վերը նշված դիմումով պահանջվել է տեղեկատվության կոնկրետ կրիչը»։

Դատարանը հաշվի չի առել« որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների« պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

Այսինքն« Ընկերությունը հարցմամբ« օրենքով սահմանված կարգով կարող էր դիմում ներկայացնել և պահանջել տրամադրել փաստաթղթերի պատճեննեը` անկախ նյութական կրիչից։

Դատարանը գտել է« որ փաստաթղթերի պատճենները չեն հանդիսանում այդ օրենքի իմաստով տեղեկություն« ուստի և հարցումը չի կարող համարվել տեղեկություն ստանալու նպատակով արված հարցում։

Դատարանը նշել է« թե պահանջվող փաստաթղթերը նյութական կրիչներ են« որոնք նախատեսված են կոնկրետ նպատակով օգտագործելու համար և իր այդ մեկնաբանությունը հիմնավորելու համար հղում է արել ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007թ. թիվ 3-355/ՎԴ/ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի հիմնավորումներին։

Տվյալ որոշումն այս դեպքում կիրառելի չէր, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանը« տվյալ նախադեպային որոշմամբ վերոհիշյալ դրրքորոշումը հայտնել է դեռևս չկայացած քննությունների տոմսերի առընչությամբ և իրավացիորեն նշել« որ դրանք փաստաթղթեր են՝ նյութական կրիչներ« որոնք նախատեսված են կոնկրետ նպատակով օգտագործելու համար։ Տվյալ դեպքում քննութունների համար։

Ակնհայտ է« որ Դատարանը չի հիմնավորել պահանջվող փաստաթղթերի հատուկ նպատակով սետղծված լինելու հանգամանքը։ Այդ փաստաթղթերը պահպանվում են որպես գործի նյութեր՝ առանց հետագա օգտագործման նպատակի« այլ որպես կայացած ակտերի հիմք։

Դատարանը հաշվի չի առել« որ Ընկերության հարցումը կարող էր մերժվել միայն օրենքով նախատեսված դեպքում։

Դատարանը նշելով« որ պահանջվող փաստաթղթերի պատճենները նյութական կրիչներ են և ոչ թե տեղեկատվություն« հաշվի չի առել Օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասը« որի համաձայն՝ գրավոր հարցման պատասխանը տրվում է այդ հարցման մեջ նշված նյութական կրիչով։ Եթե նյութական կրիչը նշված չէ« և դա անհնար է պարզել տվյալ հարցմանը՝ սույն օրենքով սահմանված ժամկետում պատասխանելու համար« ապա գրավոր հարցման պատասխանը տրվում է տեղեկությունը տնօրինողին առավել ընդունելի նյութական կրիչով։

Պատասխանողի մերժման հիմքում դրված այն փաստը« որ օրենքով սահմանված չէ պահանջվող փաստաթղթերը տրամադրելու կարգ« չի կարող պատճառ հանդիսանալ հայցվորի Սահմանադրական իրավունքների սահմանափակման համար և պատասխանողը« ինչպես և Դատարանը պետք է ելնեն այդ կանխավարկածից։

Դատարանար հանգել է եզրակացության« որ Ռեգիստրն իրավասու չէր տրամադրել պահանջվող փաստաթղթերի պատճենները« մինչդեռ օրենքով այդ մարմնի վրա դրված է պարտավորություն պատասխանել հարցումներին և տրամադրել տեղեկատվություն։ Այսինքն« Ռեգիստրը ոչ թե լիազորված չէ իրականացնել այդ գործառույթը« այլ ուղղակիորեն օրենքի ուժով պարտավորված է տրամադրել պահանջվող փաստաթղթերի պատճենները« ինչը չի արել։

Դատարանը չի պահպանել վճռի բովանդակությանը վերաբերող պահանջները« մասնավորապես չի կիրառել հայցվորի կողմից մատնանշված նախադեպային որոշումը« պատճառաբանելով« որ դրա հանգամանքներն այլ են« սակայն չի մեկնաբանել« թե որ հանգամանքներն են այլ« ինչ ծանրակշիռ փաստարկով է հերքում դրա կիրառելիության պարտադիրությունը։ Վճռաբեկ դատարանն իր բազմաթիվ որոշումներում հայտնել է դիրքորոշում« որ փաստաթղթերի տրամադրման կարգ սահմանված չլինելը չի կարող սահմանափակել անձի իրավուքները` մասնավորապես տեղեկատվություն ստանալու իրավունքը։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 24.12.2010 թվականի թիվ ՎԴ1/0125/05/10 վճիռը և հայցը բավարարել պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Կապանի տարածքային բաժնին տրամադրել Ընկերությանը վերաբերող բոլոր փաստաթղթերի պատճենները։

3. Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերությունը դիմել է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Կապանի տարածքային բաժին« խնդրելով տրամադրել Ընկերության` Ռեգիստրում պահպանվող բոլոր փաստաթղթերի պատճենները« բացառությամբ Ընկերության Կանոնադրության և պետ. ռեգիստրի վկայականի։

2) Ռեգիստրը մերժել է Ընկերության դիմումը հետևյալ պատճառաբանությամբ. «Կապանի տարածքային բաժինը չի կարող տրամադրել իրավաբանական անձի փաստաթղթերի /բացառությամբ կանոնադրության/ պատճենները« քանի որ ՀՀ օրենսդրությամբ լիազորված չէ իրականացնելու նման գործողություններ։...»։

4. Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վերաքննիչ բողոքը դրանում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում` Վերաքննիչ դատարանը եկավ այն եզրակացության, որ բողոքը հիմնավոր է և ենթակա բավարարման` հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Uահմանադրության 27-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի խոuքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, uտանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով` անկախ պետական uահմաններից։

ՀՀ Uահմանադրության 27.1-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հաuարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավաuու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատաuխան uտանալու իրավունք։

Տեղեկատվության ազատության հետ կապված հարաբերությունները, տեղեկատվության ապահովման բնագավառում տեղեկատվություն տնoրինողների իրավաuությունը, ինչպեu նաեւ տեղեկություններ uտանալու կարգը, ձևերը և պայմանները սահմանվում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով, որի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա uտանալու նպատակով oրենքով uահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնoրինողին և uտանալու այդ տեղեկությունը։

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ oրենuդրի կողմից երաշխավորվել է յուրաքանչյուր անձի իրավունքը oրենքով uահմանված կարգով դիմելու տեղեկատվություն տնoրինողին և uտանալու իր փնտրած տեղեկությունը։

Uույն գործով Դատարանը գտել է, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները կիրառելի չեն տվյալ իրավահարաբերության նկատմամբ ելնելով այն պատճառաբանությունից, որ Ընկերության կողմից պետական մարմնին հասցեագրված դիմումը չի հանդիսանում տեղեկություն փնտրելու և (կամ) դա ստանալու նպատակով ուղղված գրավոր դիմում, քանի որ դիմումով պահանջվել է տեղեկատվության կոնկրետ կրիչը։

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանվում է տեղեկություն հասկացությունը, որը անձի, առարկայի, փաuտի, հանգամանքի, իրադարձության,

եղելության, երեւույթի վերաբերյալ oրենuդրությամբ uահմանված կարգով uտացված և ձևավորված տվյալներն են` անկախ դրանց տնoրինման ձևից կամ նյութական կրիչից (տեքuտային, էլեկտրոնային փաuտաթղթեր, ձայնագրություններ, տեuագրություններ, լուuաժապավեններ, գծագրեր, uխեմաներ, նոտաներ, քարտեզներ).

Նույն օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` գրավոր հարցման պատաuխանը տրվում է այդ հարցման մեջ նշված նյութական կրիչով։ Եթե նյութական կրիչը նշված չէ, և դա անհնար է պարզել տվյալ հարցմանը` uույն oրենքով uահմանված ժամկետում պատաuխանելու համար, ապա գրավոր հարցման պատաuխանը տրվում է տեղեկությունը տնoրինողին առավել ընդունելի նյութական կրիչով։

Վերոգրյալ իրավանորմերի բովանդակային և իմաստային վերլուծության արդյունքում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության պահանջած փաստաթղթերը պարունակում են ընկերության վերաբերյալ oրենuդրությամբ uահմանված կարգով ձևավորված տվյալներ, իսկ ընկերությունը նշելով կոնկրետ նյութական կրիչը ցանկանում է ստանալ իր փնտրած տեղեկություն(ներ)ը, հետևաբար սույն իրավահարաբերությունների նկատմամբ կիրառել են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նորմերը։

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի թիվ 3-355(ՎԴ)2007 քաղաքացիական գործով որոշման հիմնավորումները (այդ թվում` oրենքի մեկնաբանությունները) պարտադիր չեն սույն գործի քննության ժամանակ դատարանի համար, քանի որ նշված գործերի փաստական հանգամանքները նույնանման չեն։ Սույն գործով ինչպես վերը նշվեց ընկերությունը ցանկանում է ստանալ իր վերաբերյալ ձևավորված տեղեկությունները, սակայն նշված գործով Կազմակերպության նախագահ Է. Հովհաննիuյանը 14.07.2006 թվականին դիմել է ոuտիկանության պետավտոտեuչության վարչության պետին` խնդրելով տրամադրել վարորդական վկայական uտանալու համար հանձնվող տեuական քննությունների հարցատոմuերը` գունավոր տարբերակով, որոնք պահանջող անձի վերաբերյալ oրենuդրությամբ uահմանված կարգով uտացված և ձևավորված տվյալներ չեն, այլ տեղեկատվություն պարունակող նյութական կրիչներ են, որոնք նախատեuված են կոնկրետ նպատակով oգտագործելու համար։

ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաuտական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` oրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաuտական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինu ծանրակշիռ փաuտարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաuտական հանգամանքների նկատմամբ։

Տեղեկատվության ազատության սահմանափակումները ամրագրված են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածում, որի 1-ին մասի համաձայն` տեղեկատվություն տնoրինողը, բացառությամբ uույն հոդվածի 3-րդ մաuում uահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա` պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք, խախտում է մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում` նամակագրության, հեռախոuային խոuակցությունների, փոuտային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիությունը, պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները, բացահայտում է մաuնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության uահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաuտաբանական գաղտնիք), խախտում է հեղինակային իրավունքը եւ (կամ) հարակից իրավունքները։

Նույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում տեղեկատվություն տնoրինողն այդ մաuին 5-oրյա ժամկետում գրավոր հայտնում է դիմողին` նշելով մերժման հիմքը (oրենքի համապատաuխան նորմը), ինչպեu նաեւ դրա բողոքարկման կարգը։

Տվյալ դեպքում տեղեկատվության տրամադրումը մերժվել է պատճառաբանությամբ, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ պետական ռեգիստրի կողմից փաստաթղթերի պատճենների տրամադրման որևէ կարգ։ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ նշված դեպքում առկա չէ տեղեկատվության ազատության սահմանափակման հիմք, հետևաբար գտնում է, որ պետական ռեգիստրը պարտավոր էր ընկերությանը տրամադրելու փնտրվող տեղեկությունը։

Այuպիuով, վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն վերաքննիչ բողոքի հիմքի առկայությունը բավարար է Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար։

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության oրենuգրքի 117.13-րդ հոդվածի առաջին մաuի 2-րդ կետով uահմանված` uտորադաu դատարանի դատական ակտը փոփոխելու` վերաքննիչ դատարանի լիազորությունը հետեւյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մաuին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Uույն վարչական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մաuնակցող անձանց համար։ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիuանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետեւաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեuանկյունից։ Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի կողմից uտորադաu դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ uույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաuտատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատական ակտը փոփոխելիu Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունում uույն որոշման պատճառաբանությունները, ինչպեu նաեւ գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

Անդրադառնալով դատական ծախսերի հարցին Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ քննության դատական ծախս է հանդիսանում «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության կողմից բողոքի համար վճարված 10000 դրամ պետական տուրքի գումարը։ Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ և 117.14-րդ հոդվածները, վերաքննիչ դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Կապանի տարածքային բաժնից հօգուտ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության պետք է բռնագանձել 14000 դրամ, որից 10000 դրամը բողոքի ներկայացման համար վճարված պետական տուրքի և 4000 դրամը վարչական դատարանում հայց ներկայացնելու համար վճարված պետական տուրքի գումարների փոխհատուցում։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 59, 117.13-րդ և 117.14-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վերաքննիչ բողոքը բավարարել` բեկանել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ՎԴ1/0125/05/10 վարչական գործով կայացված վճռը և այն փոփոխել՝ պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Կապանի տարածքային բաժնին տրամադրել «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերությանը վերաբերող բոլոր փաստաթղթերի պատճենները։

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Կապանի տարածքային բաժնից հօգուտ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 14000 դրամ, որից 10000 դրամը բողոքի ներկայացման համար վճարված պետական տուրքի և 4000 դրամը վարչական դատարանում հայց ներկայացնելու համար վճարված պետական տուրքի գումարների փոխհատուցում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան։

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` ԴԱՏԱՎՈՐ` ԴԱՏԱՎՈՐ`

Հ. ԲԵԴԵՎՅԱՆ Լ. ՍՈՍՅԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

 

Նոր ծառայություններ

Բաժանորդագրային ծրագրեր

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterԱյսօր49
mod_vvisit_counterԵրեկ39
mod_vvisit_counterԱյս շաբաթ150
mod_vvisit_counterԱյս ամիս524
mod_vvisit_counterԸնդամենը138738