ՄԵՐ ՄԱՍԻՆ
Մենք փնտրում և հանգամանորեն ընտրում ենք փոխնակ մայրեր, որոնք կարող են դառնալ Ձեր երեխային կրելու և ծննդաբերելու վստահելի գործընկերը: Մենք երաշխավորում ենք, որ մեր կողմից առաջարկած փոխնակ մայրերը անցել են ամբողջական հետազոտություն և լիովին առողջ են, որը կհաստատի Ձեր ծրագիրը ղեկավարող բժիշկ-վերարտրաբանը:
Մեր բանկն ունի ձվաբջջի ավելի քան 100 առողջ դոնոր, որոնք պատրաստ են առաջիկայում միանալ ծրագրին: Բանկը թարմացվում է շաբաթը մեկ, պարունակում է դոնորների առդիական լուսանկարները, նրանց ֆենոտիպային բնութագրերի, կրթության, մասնագիտության նկարագրությունը:
Վերարտադրողական իրավունքի ոլորտում 11 տարվա հաջողված փորձ և բացառիկ իրավական հետազոտություններ։
Մենք յուրաքանչյուր տարի հաջողությամբ ավարտում ենք ավելի քան 100 «ՓՈԽՆԱԿ ՄՈՐ» ծրագիր
Մեզ համար գլխավոր առաջնահերթությունը յուրաքանչյուր ծրագրի անվտանգությունն է, հետևաբար, յուրաքանչյուր ծրագրի վրա աշխատում է նեղ մասնագետների թիմ, որն ապահովում է բարձր արդյունավետություն:
Մենք տրամադրում ենք Ձեզ համար լավագույն բժիշկների և բժշկական ընկերությունների վիճակագրական տվյալները, դրական և բացասական կողմերը, որոնց հիման վրա Դուք ընտրում եք Ձեզ համար նախընտրելի բժշկական ընկերությունը և լավագույն բժիշկին։
Դոնորն իր ձվաբջիջը տրամադրելու համար կարող է ստանալ դրամական հատուցում համապատասխան առողջապահական հաստատության կամ ձվաբջիջն օգտագործող անձի կամ զույգի կողմից՝ նախապես կնքված և սահմանված կարգով վավերացված պայմանագրի համաձայն:
Դոնորը չունի որևէ իրավունք և չի կրում որևէ պարտականություն օժանդակ տեխնոլոգիաների օգտագործման արդյունքում իրենից սերված երեխայի նկատմամբ։
Կինը չի կարող հանդես գալ որպես փոխնակ մայր, եթե`առկա է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած բժշկական հակացուցումներից որևիցե մեկը կամ նախկինում առնվազն երկու անգամ հանդես է եկել որպես փոխնակ մայր:
Փոխնակ մայրը միաժամանակ չի կարող լինել ձվաբջջի դոնոր: Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց և փոխնակ մոր միջև փոխհարաբերությունները կարգավորվում են գրավոր պայմանագրերով, որոնք ենթակա են նոտարական վավերացման:
Փոխնակ մայրն իրավունք չունի հրաժարվել իրենից ծնված երեխային հանձնել սույն օրենքով սահմանված կարգով պայմանագիր կնքած անձանց՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձին կամ ամուսիններին: Փոխնակ մայրն իրենից ծնված երեխայի նկատմամբ չունի որևէ իրավունք և չի կրում որևէ պարտականություն երեխային սահմանված կարգով պայմանագիր կնքած անձին կամ ամուսիններին հանձնելու պահից: Փոխնակ մորից ծնված երեխան սույն օրենքով սահմանված կարգով պայմանագիր կնքած վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձին է հանձնվում, եթե ԴՆԹ-ի որոշման արդյունքում հաստատվում է, որ՝ փոխնակ մայրը չի հանդիսանում երեխայի կենսաբանական ծնողը:
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Ծրագրի ղեկավար
ՆԻԿՈԼԱՅ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
մեր ներկայացուցիչն է Ռդ
ՆԱԻՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՄԵՐ ԻՐԱՎԱԲԱՆԸ
ՕԼԳԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՄԵՐ ՀՈԳԵԲԱՆԸ
ԱՆԻ ՄԱՋԱՐՅԱՆ
ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԸ
Նանե Զուրաբյան
ՄԵՐ ՀՈԳԵԲԱՆԸ
ԱՆԻ ՄԱՋԱՐՅԱՆ
ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԸ
Նանե Զուրաբյան
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ԵԹԵ ՁԵՐ ՄՈՏ ՄՆԱՑԵԼ ԵՆ ՀԱՐՑԵՐ՝
ՄԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
ԿԱՄ ԿԱՊՆՎԵՔ ՄԵԶ ՀԵՏ
ՄԵՐ ՀԱՍՑԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
- +374 91 41 53 84
- info@arni.am
- Երևան քաղաք, Եկմալյան փողոց, թիվ 6 շենք
ՄԵՐ ՀԱՍՑԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒՅԹՈՒՆՈՒՄ
- +7 936 004 93 81
- info@arnisurrogacy-center.ru
- ՌԴ, Մոսկվա քաղաք, Արմյանսկի նրբանցք 3-5 տուն 2 շինություն