Arni Lower Office

mer masin

ArmenianRussian (CIS)English (United Kingdom)
Ծրագիր «Անձնական փաստաբան» PDF Տպել Էլ.փոստ

«Արնի լեգալ էյդ» փաստաբանական գրասենյակը առաջարկում է Ձեզ դառնալ «անձնական փաստաբան» իրավաբանական և ինֆորմացիոն օգնության ծրագրի բաժանորդ:

«Արնի լեգալ Էյդ»

փաստաբանական գրասենյակ

պայմանագիր № 021

ԳԱՅԱՆԵ ԱՐԱՄԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

(այսուհետ' Պատվիրատու)

14.05.2010թ. «Արնի Լեգալ Էյդ» ՍՊԸ փաստաբանական գրասենյականի հետ (այսուհետ' Կատարող) կնքել է փաստաբանական ծառայությունների մատուցման մասին պայմանագիր, համաձայն որի Կատարողը պարտավորվել է ներկայացնել Պատվիրատուի շահերը ՀՀ բոլոր ատյանների դատարաններում, դատախազությունում և ոստիկանությունում: Հետևաբար, սույն փաստաթուղթը ներկայացնելու դեպքում բերման ենթարկված, ձերբակալված, կալանավորված կամ այլ կարգավիճակում գտնվող անձի հետ ցանկացած քննչական, դատավարական կամ այլ գործողություն կատարելու դեպքում խնդրում ենք զանգահարել «Արնի Լեգալ Էյդ» ՍՊԸ փաստաբանական գրասենյականին հետևյալ հեռախոսահամարով' 010-50-11-44

Սույն փասաթուղթն ուժի մեջ է մինչև ՙ 12 .մարտի 2012թ




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ' տվյալ փաստաթուղթը ներկայացրած անձի հետ թույլատրվում է կատարել քննչական, դատավարական կամ այլ գործողություններ միայն «Արնի Լեգալ Էյդ» ՍՊԸ փաստաբանական գրասենյակի փաստաբանի ներկայությամբ, այլապես ՀՀ Սահմանադության 22-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն վերը նշված գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցները կճանաչվեն անթույլատրելի և իրավաբանական ուժ չեն ունենա:

Յուրաքանչյուր ոք ունի ձերբակալման, կալանավորման կամ մեղադրանքի առաջադրման պահից պաշտպան ունենալու իրավունք:

ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 3-րդ մաս

Վկան իրավունք ունի քրեական վարույթ իրականացնող մարմին ներկայանալ փաստաբանի հետ:

ՀՀ քրեական դատավոարության օրենսգիրք 86-րդ հոդված 5-րդ մաս 10-րդ կետ

Մանրամասն տեղեկատվություն ստանալ համար կարող եք այցելել www.arni.am էլեկտրանային կայք:

Ծրագրի յուրահատկությունները: Կնքելով պայմանագիր «Արնի Լեգալ Էյդ» փաստաբանական գրասենյակի հետ բաժանորդը ստանում է վերը ներկայացված նմուշի պլաստիկ քարտ, որտեղ ներկայացված է ծրագրի մասին տեղեկություններ և արտակարգ դեպքերում փաստաբանի հետ կապվելու հեռախոսահամարներ:

Բաժանորդի կողմից տվյալ քարտը ներկայացնելու դեպքում, իրավապահ մարմնի ներկայացուցիչը պարտավոր են անհապաղ տեղյակ պահել փաստաբանին: Բաժանորդային քարտի գրանցման համար անհրաժեշտ է միայն ներկայացնել լուսանկար' ցանկացած չափի: Ծրագրի բաժանորդը ստանում է նաև արտոնություններ հետագայում փաստաբանական ծառայություններից օգտվելու դեպքում: Ծրագրի սպասարկման համար ներգրավվել են փաստաբաններ, որոնք մասնագիտանում են իրավունքի տարբեր ոլորտներում:

«Անձնական փաստաբան» ծրագիրը իր մեջ ներառում է հետևյալ ծառայությունները'

  • իրավապահ մարմինների կողմից Պատվիրատուի ձերբակալման, կալանավորման կամ այլ ազատությունների կամ իրավունքների սահմանափակումների դեպքերում ներկայանալ իրավապահ մարմիններ և կատարել անհետաձգելի գործողություններ: Սույն կետում նշված «անհետաձգելի գործողությունների» ծավալը որոշվում է յուրաքանչյուր դեպքում Կատարողի կողմից, սակայն մատուցվող ծառայությունների ծավալը չի կարող պակաս լինել, քան այն պահը, երբ Պատվիրատուն ի վիճակի է լինելու իրավաբանական ծառայության մատուցման մասին նոր պայմանագիր կնքել:Սույն կետով նախատեսված «իրավապահ մարմիններ» է համարվում' ոստիկանության, ռազմական ոստիկանության, ազգային անվտանգության, հարկային, մաքսային, հատուկ քննչական ծառայության մարմինները և դատախազությունը:
  • տրամադրել' քրեական, քաղաքացիական, վարչական, բնակարանային, ամուսնաընտանեկան և այլ իրավունքների ոլորտներին առնչվող իրավաբանական խորհրդատվություն' անձնական հանդիպումների, հեռախոսային կապի, էլեկտրոնային փոստի կամ այլ հաղորդակցությունների միջոցով: Սույն կետով նախատեսված «խորհրդատվություն» իր մեջ ներառում է միայն բանավոր խորհրդատվությունը:Վստահորդին իրավաբանական խորհրդատվությունը տրամադրվում է այլ հաղորդակցությունների միջոցով միայն անձնական անվտանգության, արտակարգ, վտանգավոր կամ կոնֆլիկտային իրավիճակների դեպքերում:
  • տրամադրել հեռախոսով խորհրդատվություն վտանգավոր և կոնֆլիկտային իրավիճակներում' Պատվիրատուի անձնական անվտանգության և վարգաքծի դրսևորման հարցերով:
  • տրամադրել հեռախոսով խորհրդատվություն' իրավապահ մարմինների հարաբերությունների հետ կապված հարցերով:
  • տրամադրել հեռախոսով խորհրդատվություն Պատվիրատուի գործողությունների վերաբերյալ' արտակարգ դրության դեպքերում:
  • Անհետաձգելի դեպքերում Պատվիրատուի անունից հեռախոսով կապնվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ' պատվիրատուին անհրաժեշտ հարցերը պարզելու համար:
  • դիմել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ կամ կազմակերպություններ' իրավաբանական օգնություն ցույց տալու համար ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր: Սույն կետը չի կարող կատարվել, եթե պահանջվող տեղեկությունը պարունակում է պետական, առևտրային, բանկային կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ գաղտնիք:

Բաժանորդային քարտի սպասարկումը կազմում է 100.000 ՀՀ դրամ:

Հատուկ առաջարկ' Երկարատև պայամանգիր կնքելու դեպքում գործում են հետևյալ զեղճերը'

- երկու տարով կնքելու դեպքում – 160.000 ՀՀ դրամ

- երեք տարով կնքելու դեպքում – 240.000 ՀՀ դրամ

Ուշադրություն' նախատեսված է հատուկ կոորպորոտիվ, խմբակային և ընտանեկան զեղջեր:

Ծրագրին մանրամասն ծանոթանալու համար խնդրում ենք զանգահարել կամ այցելել մեր գրասենյակ:

 

Նոր ծառայություններ

Բաժանորդագրային ծրագրեր

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterԱյսօր3
mod_vvisit_counterԵրեկ33
mod_vvisit_counterԱյս շաբաթ3
mod_vvisit_counterԱյս ամիս660
mod_vvisit_counterԸնդամենը130685