• ՎԴ 1/0125/05/1 ` Իրավաբանական անձանց պետական ռեգիստրին փաստաթղթերի պատճեններ տրամադրելու պարտավորեցման պահանջի մասին վերաքննիչ որոշում PDF Print E-mail

 Վ Ճ Ի Ռ

Հ Ա Ն Ո Ւ Ն Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Յ Ա Ն

24 դեկտեմբերի 2010թ. ք.Կապան

Հ Հ  Վ Ա Ր Չ Ա Կ Ա Ն  Դ Ա Տ Ա Ր Ա Ն Ը    Հ Ե Տ Ե Վ Յ Ա Լ      Կ Ա Զ Մ Ո Վ`

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Հ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՔԱՐՏՈՒՂԱՐ` Մ.ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

ՀԱՅՑՎՈՐ– Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի փակ բաժնետիրական ընկերություն /ՀՎՀՀ 02505839, պետական գրանցում թիվ 27.120.01216, ՀՀ ք.Կապան, Գործարանային 4/

ՊԱՏԱՍԽԱՆՈՂ – ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, Կապանի տարածքային բաժին /ք.Կապան, Մ.Ստեփանյան 1/

 

ՀՀ Վարչական դատարանի Կապանի նստավայրում 2010թ. դեկտեմբերի 15-ին դռնբաց դատական նիստում քննեց վարչական գործը ըստ հայցի Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի փակ բաժնետիրական ընկերության /այսուհետ նաև Ընկերություն/ ընդդեմ՝ ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Կապանի տարածքային բաժնի՝ Ընկերությանը վերաբերվող բոլոր փաստաթղթերի պատճենները տրամադրելը պարտավորեցնելու պահանջի մասին

Պ Ա Ր Զ Ե Ց

1.Գործի դատավարական նախապատմությունը.

ՀՀ վարչական դատարանում 10.09.2010թ-ին ստացվել է Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ՝ ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Կապանի տարածքային բաժնի /այսուհետ նաև Ռեգիստր/՝ Ընկերությանը վերաբերվող բոլոր փաստաթղթերի պատճենները տրամադրելը պարտավորեցնելու պահանջի մասին:

ՀՀ վարչական դատարանի 15.09.2010թ. որոշմամբ հայցադիմումը ընդունվել է վարույթ:

2. Հայցվորի իրավական դիրքորոշումը.

Հայցվորը հայցը պնդել է Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի, 11-րդ հոդվածի 1-ին մասի, 8-րդ հոդվածի, ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի, 27-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա հետևյալ հիմնավորմամբ.

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ռոբերտ Ֆալլետտան 12.08.2010թ. տեղեկատվություն ստանալու նպատակով գրավոր դիմել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Կապանի տարածքային բաժին, խնդրելով տրամադրել իր կողմից ղեկավարվող ընկերությանը վերաբերվող փաստաթղթերի պատճենները: Դիմումին կից ներկայացվել է պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Ռեգիստրի ղեկավարը 12.08.2010թ. թիվ 210 գրությամբ մերժել է ներկայացված դիմումը հետևյալ պատճառաբանությամբ. «Կապանի տարածքային բաժինը չի կարող տրամադրել իրավաբանական անձի փաստաթղթերի /բացառությամբ կանոնադրության/ պատճենները, քանի որ ՀՀ օրենսդրությամբ լիազորված չէ իրականացնելու նման գործողություններ»:

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ պետական մարմինները և պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ: Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ պետական ռեգիստրի կողմից փաստաթղթերի /բացառությամբ Կանոնադրության/ պատճենների տրամադրման որևէ կարգ: Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին ՀՀ օրենքով, ինչպես նաև նույն օրենքին համապատասխան ՀՀ Կառավարության թիվ 787-Ն 24.08.2010թ. որոշմամբ սահմանված են միայն պետական գրանցամատյաններից օգտվելու, ինչպես նաև Կանոնադրության պատճենի տրամադրման կարգը»:

Ռեգիստրը պարտավոր էր տրամադրել Ընկերության պահանջած փաստաթղթերի պատճեները վերը նշված օրենքների համաձայն: Այդ մասին սույն գործով կիրառելի է ՀՀ Վճռաբեկ դատարանի 30.11.2006թ. թիվ 3-2316/ՎԴ/ որոշմամբ բերված իրավական հիմնավորումները և մեկնաբանությունները:

Դիմելով դատարան հայցվորը խնդրել է պարտավորեցնել Ռեգիստրին՝ տրամադրել Ընկերության փաստաթղթերի պատճենները:

3.Պատասխանողի իրավական դիրքորոշումը.

23.09.2010թ. գրավոր Պատասխանով Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը առարկել է հայցվորի պահանջը և խնդրել հայցադիմումը մերժել ամբողջությամբ, քանի որ.

Ռեգիստրի 12.08.2010թ. մերժումը իրավաչափ վարչական ակտ է: Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն տրամադրվում են պետական միասնական գրանցամատյանի մասնակի տեղեկությունները /իրավաբանական անձի անվանումը և կազմակերպաիրավական ձևը, պետական գրանցման տարին, ամիսը, օրը, իրավաբանական անձի գրանցման համարը, իրավաբանական անձի հիմնադիրները/՝ առանց պետական տուրք վճարելու, իսկ պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները, ինչպես նաև իրավաբանական անձանց Կանոնադրությունների պատճենները տրամադրվում են Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 32-րդ կետով սահմանված պետական տուրքի վճարումը կատարելուց հետո: Նշված հոդվածները սահմանում են միայն կանոնադրության պատճենների տրամադրման համար պետական տուրքի վճարում, իսկ մնացած փաստաթղթերի պատճենների տրամադրման իրավասություն գործակալությունը կամ նրա տարածքային բաժինները չունեն:

4.Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը և դատական ակտի պատճառաբանությունները.

Դատարանը հաստատված է համարում հետևյալ փաստերը.

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերությունը դիմել է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Կապանի տարածքային բաժին, խնդրելով տրամադրել Ընկերության` Ռեգիստրում պահպանվող բոլոր փաստաթղթերի պատճենները, բացառությամբ Ընկերության Կանոնադրության և պետ. ռեգիստրի վկայականի - /ըստ Ընկերության 12.08.2010թ-ին թիվ 391 գրության/:

Ռեգիստրը մերժել է Ընկերության դիմումը հետևյալ պատճառաբանությամբ. «Կապանի տարածքային բաժինը չի կարող տրամադրել իրավաբանական անձի փաստաթղթերի /բացառությամբ կանոնադրության/ պատճենները, քանի որ ՀՀ օրենսդրությամբ լիազորված չէ իրականացնելու նման գործողություններ»: ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ պետական մարմինները և պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ:

Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ պետական ռեգիստրի կողմից փաստաթղթերի /բացառությամբ կանոնադրության/ պատճենների տրամադրման որևէ կարգ:

Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին ՀՀ օրենքով, ինչպես նաև նույն օրենքին համապատասխան ՀՀ Կառավարության թիվ 787-Ն 24.06.2010թ. որոշմամբ սահմանված են միայն պետական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու, ինչպես նաև կանոնադրության պատճենի տրամադրման կարգ - /ըստ Ռեգիստրի 12.08.2010թ. թիվ 210 գրության/:

Նշված փաստերի հաստատման պայմաններում դատարանը գտնում է, որ հայցը անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը սահմանում է. «…Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավաuու են կատարելու միայն այնպիuի գործողություններ, որոնց համար լիազորված են Uահմանադրությամբ կամ oրենքներով:

ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը սահմանում է. □…Յուրաքանչյուր ոք ունի խոuքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, uտանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով` անկախ պետական uահմաններից…»:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի /այսուհետ նաև Օրենք/ 6-րդ հոդվածը սահմանում է . «1.Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը եւ (կամ) դա uտանալու նպատակով oրենքով uահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնoրինողին եւ uտանալու այդ տեղեկությունը:…»

Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` տվյալ օրենքը կարգավորում է տեղեկատվության ազատության հետ կապված հարաբերությունները, սահմանում է տեղեկատվության ապահովման բնագավառում տեղեկատվության տնօրինողների իրավասությունը, ինչպես նաև տեղեկություններ ստանալու կարգը, ձևերը և պայմանները:

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում սահմանված է տեղեկության հասկացությունը, որի համաձայն` տեղեկություն են հանդիսանում անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալները` անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից (տեքuտային, էլեկտրոնային փաuտաթղթեր, ձայնագրություններ, տեuագրություններ, լուuաժապավեններ, գծագրեր, uխեմաներ, նոտաներ, քարտեզներ):

Ընկերությունը 12.08.2010թ. թիվ 391 դիմումով պահանջել է տրամադրել Ընկերության վերաբերյալ Ռեգիստրում պահպանվող բոլոր փաստաթղթերի պատճենները /բացառությամբ Կանոնադրության և պետ. ռեգիստրի վկայականի/:

Դատարանը գտնում է, որ Ընկերության պահանջվող բոլոր փաստաթղթերի պատճեները /ինչպես և այդ փաստաթղթերը/ չեն հանդիսանում «տեղեկատվություն»` վերը հիշատակված հոդվածի իմաստով, քանի որ փաստաթղթերը տեղեկատվություն պարունակող նյութական կրիչներ են, որոնք նախատեսված են կոնկրետ նպատակով օգտագործելու համար:

Նման մեկնաբանություն է տվել նաև ՀՀ Վճռաբեկ դատարանը` 02.03.2007թ. թիվ 3-355/ՎԴ/,2007թ. քաղաքացիական գործով կայացված որոշմամբ /անդրադառնալով տեղեկատվություն և տեղեկատվության կրիչ բառերին` Օրենքի համապատասխան հոդվածների մեկնաբանությամբ/:

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` հարցում է հանդիսանում տեղեկություն փնտրելու և /կամ/ դա ստանալու նպատակով սույն օրենքով սահմանված կարգով տեղեկատվություն տնօինողին ուղղված գրավոր կամ բանավոր դիմումը:

Տվյալ դեպքում Ընկերության կողմից պետական մարմնին հասցեագրված դիմումը չի հանդիսանում տեղեկություն փնտրելու և /կամ/ դա ստանալու նպատակով ուղղված գրավոր դիմում, քանի որ վերը նշված դիմումով պահանջվել է տեղեկատվության կոնկրետ կրիչը:

Հետևաբար, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները կիրառելի չեն տվյալ իրավահարաբերության նկատմամբ:

Վերոհիշյալ նկատառումներով ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը տվյալ իրավահարաբերության նկատմամբ կիրառելի չէ, քանի որ այդ նորմերով սահմանված է տեղեկություն ստանալու ազատությունը, այլ ոչ թե` տվյալ տեղեկությունը պարունակող կոնկրետ կրիչը ստանալու իրավունքը:

Նշվածների հիման վրա հայցը ենթակա է մերժման:

Ինչ վերաբերում է ՀՀ Վճռաբեկ դատարանի 30.11.2006թ. թիվ 3-2316/ՎԴ/ որոշմանը, ապա այն սույն գործով կիրառելի չէ, քանի որ տարբեր են գործերի հանգամանքները:

Հայցվորի կրած դատական ծախսը պետք է թողնել նրա վրա, այդ հարցը համարելով լուծված /ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին կետ/:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 112-115-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132 հոդվածներով, դատարանը

Վ Ճ Ռ Ե Ց

Հայցը մերժել:

Հայցվորի կրած դատական ծախսը թողնել նրա վրա, այդ հարցը համարելով լուծված: Վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

Վճիռը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից` 24.12.2010թ-ից մեկ ամիս հետո:

Մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետի լրանալը /բացառությամբ նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հիմքով կամ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 117.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի/ վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան:

ԴԱՏԱՎՈՐ` Հ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Նոր ծառայություններ

Բաժանորդագրային ծրագրեր

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterԱյսօր93
mod_vvisit_counterԵրեկ94
mod_vvisit_counterԱյս շաբաթ187
mod_vvisit_counterԱյս ամիս1913
mod_vvisit_counterԸնդամենը137592