Arni Lower Office

mer masin

ArmenianRussian (CIS)English (United Kingdom)
Բիզնեսի պաշտպանության ծրագիր «Բիզնես-փաստաբան» PDF Տպել Էլ.փոստ

Բիզնեսի պաշտպանության ծրագիրը շարունակական հիմունքներով կազմակերպություններին, իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին տարատեսակ իրավաբանական ծառայությունների մատուցման բաժանորդային ծրագիր է:

«Արնի Լեգալ Էյդ» փաստաբանական գրասենյակի փաստաբանները եւ իրավաբաններն ունեն մեծ փորձ եւ պատրաստ են աջակցել Ձեզ հետևյալ ոլորտներում'

  • իրավաբանական բնույթի ցանկացած հարցերի վերաբերյալ բանավոր և (կամ) գրավոր խորհրդատվության տրամադրում,
  • ՀՀ օրենսդրության և դրա կիրառման պրակտիկայի, այդ թվում'մաքսային, վարչական, քաղաքացիական և այլ ոլորտների իրավական ակտերի վերաբերյալ բանավոր տեղեկատվության և (կամ) գրավոր տեղեկանքների տրամադրում,
  • Պատվիրատուի կողմից կազմված իրավաբանական բնույթի փաստաթղթերի, ներառյալ այդ փաստաթղթերի բաղկացուցիչ այլ փաստաթղթերի, Պատվիրատուի նկատմամբ պետական մարմինների կողմից կազմված ակտերի (արձանագրություններ, որոշումներ, եզրակացություններ կամ այլ փաստաթղթեր), ինչպես նաև Պատվիրատուի կողմից կնքված պայմանագրերի ուսումնասիրություն, Պատվիրատուի ընդհանուր ժողովի և (կամ) խորհրդի կողմից ընդունվող կամ կայացվող իրավաբանական փաստաթղթերի (արձանագրությունների, որոշումների, ծանուցագրերի և այլ փաստաթղթերի) նախագծերի կազմում և համապատասխան հաստատման և (կամ) պետական գրանցման ներկայուցում,
  • իրավաբանական անձանց, ներկայացուցչությունների կամ մասնաճյուղերի հիմնադրում կամ ստեղծում (անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի կազմում և պետական գրացման ներկայացնում), այդ թվում նաև արտասահմանյան կապիտալի մասնակցությամբ,
  • հատուկ արտոնագրում և (կամ) լիցենզավորում պահանջող գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի կազմում,
  • իրավաբանական բնույթի նամակների, տեղեկանքների, արձանագրությունների, որոշումների, հրամանների, հարցումների, դիմումների և այլ փաստաթղթերի նախագծերի կազմում,
  • Պատվիրատուի բնականոն գործունեությունը և ընկերության անխափան աշխատանքը ապահովելու համար տիպային և ոչ տիպային պայմանագրերի նախագծերի կազմում,
  • մասնակցություն Պատվիրատուի և այլ անձանց միջև իրականացվող բանակցություններին և խորհրդատվության տրամադրում' բանակցության առարկայի իրավական հարցի լուծման վերաբերյալ,
  • Պատվիրատուի շահերի ներկայացուցչություն ցանկացած հաստատություններում (ՀՀ բոլոր ատյանների դատարաններում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, միջազգային դատարաններում, նոտարական գրասենյակում, բանկերում, կառավարման կամ այլ մարմիններում) և այլ անձանց միջև կնքվող գործարքների ժամանակ' ապահովելով գործարքների կնքման համապատասխանությունը գործող օրենսդրությանը,
  • Պատվիրատուի շահերի ներկայացուցչություն պետական, ոչ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում,
  • Պատվիրատուի շահերի ներկայացուցչություն՝ Պատվիրատուի և այլ անձանց միջև արտադատական վեճերի լուծման ժամանակ,
  • Պատվիրատուի շահերի ներկայացուցչություն' ցանկացած գործով, ներառյալ' քրեական, քաղաքացիական, վարչական, տնտեսական, սահմանադրական' ՀՀ բոլոր ատյանների դատարաններում, ՀՀ Սահմանադրական դատարանում, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում և միջազգային ու արտասահմանյան այլ դատարաններում, ինչպես նաև այլ ատյաններում (արբիտրաժ, տրիբունալ, հաշտարար և այլն):

Դուք կարող եք ազատ որոշել Ձեզ անհրաժեշտ ծառայությունների ցանկը:

Իրավաբանական ծառայությունների վճարումն իրականացվում է երկու եղանակով.

-Ամսական վճարի տեսքով. այս մեթոդն օգտագործվում է շարունակական բնույթ կրող համագործակցության դեպքում: Մեթոդը հարմար է այնքանով, որ ամսական վճարը սահմանվում է մեկ անգամ եւ պատվիրատուն կարող է կանխատեսել իր ծախսերը:

- Ժամավճարի տեսքով վճարումը կիրառվում է ոչ շարունակական համագործակցության դեպքում: Համաձայնության դեպքում սահմանվում է աշխատանքի մեկ ժամի համար վճարման դրույքաչափ և յուրաքանչյուր օրացուցային ամսվա վերջում փաստաբանը ներկայացնում է հաշիվ- ապրանքագիր' նշելով կատարված աշխատանքի ծավալը եւ վճարման ենթակա գումարը:

Կազմակերպությունների, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար փաստաբանական ծառայություններից օգտվելու առավելություններն են.

- Փաստաբանական ընկերությունների հետ համագործակցությունը միշտ ունենում է դրական տնտեսական հետևանքներ կազմակերպությունների համար: Բացի այդ, այս ճանապարհով Դուք ազատվում եք սեփական իրավաբանական բաժին պահելու հետ կապված խնդիրներից:

«Բիզնես-փաստաբան» ծրագրի ծառայությունների դիմաց վճարումը կատարվում է կանխիկ կամ փոխանցումների միջոցով:

 

Նոր ծառայություններ

Բաժանորդագրային ծրագրեր

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterԱյսօր4
mod_vvisit_counterԵրեկ33
mod_vvisit_counterԱյս շաբաթ4
mod_vvisit_counterԱյս ամիս661
mod_vvisit_counterԸնդամենը130686