Arni Lower Office

mer masin

ArmenianRussian (CIS)English (United Kingdom)
«Արնի Լեգալ Էյդ» փաստաբանական գրասենյակ

«Արնի Լեգալ Էյդ» փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է 2003թ. փաստաբան Նիկոլայ Յուրիի Բաղդասարյանի կողմից (փաստաբանական գործունեության արտոնագիր № 95):

«Արնի Լեգալ Էյդ» փաստաբանական գրասենյակն իր գործունեության ընթացքում ձևավորել է բարձր որակի մասնագետների խումբ իրավունքի տարբեր ոլորտներում և ձեռք է բերել բարի համբավ: Փաստաբանական գրասենյակում այսօր աշխատում են կազմակերպությունների և իրավաբանական անձանց սպասարկման ոլորտում մեծ փորձ ունեցող փաստաբաններ և իրավաբաններ` իրավունքի տարբեր ճյուղերի մասնագիտացմամբ (մաքսային, հարկային, քաղաքացիական, քրեական, աշխատանքային, վարչական, ընտանեկան և այլն):

Մեր գրասենյակի փաստաբանները և իրավաբանները կօգնեն լուծել իրավաբանական խնդիրները ձերնարկատիրական գործունեության տարբեր ոլորտներում, ինչպես նաև դատարաններում և արբիտրաժում: Մեր գրասենյակի փաստաբանները և իրավաբանները մշտապես մասնակցում են տրեյնինգների և սեմինարների որակավորման բարձարցման և ուսումնական ծրագրերով: Գրասենյակի աշխատակիցների մեծամասնությունը զբաղվում է նաև գիտական աշխատանքներով:

Մեր գրասենյակի փաստաբանները և իրավաբանները մշտապես ԶԼՄ-ներում մեկնաբանում են մեր հասարակությունում ակտուալ իրավաբանական պրոբլեմները, որոնց հետ մեր կայք էջի այցելուները կարող են ծանոթանալ Նորություններ բաժնում:

Մեր գրասենյակի նպատակն է ապահովել միջազգային չափանիշներին համապատասխանող իրավաբանական ծառայությունների բարձր մակարդակ և դառնալ իրավաբանական ծառայությունների մատուցման ոլորտում առաջատարներից մեկը:

Վստահորդների սպասարկման բարձր մակարդակը մեր գրասենյակում ապահովվում է մեզ համար ուղեցույց դարձած հետևյալ սկզբունքների շնորհիվ.

- Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին,

- Խիստ գաղտնիության ռեժիմի ապահովում,

- Որոշումների կայացման համար հաճախորդներին լրիվ տեղեկատվության տրամադրում:

Մեր փաստաբանական գրասենյակն առաջինն է հաղթել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում գործն ընդդեմ Հայաստանի (Արմեն Մկրտչյանը ընդդեմ Հայաստանի 11.04.2007թ.):

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում ևս առաջին գործերից մեկը հաղթել է մեր գրասենյակը (24.07.2011թ. ԳևորգԳզրարյանիգործը` ՀՀքրեականդատավարությանօրենսգրքի 311-րդհոդվածի 2-րդկետի 414.2 հոդվածի 1-ինմասի 1-ինև 3-րդկետերիՀՀսահմանադրությանհամապատասխանությանհարցով):

Մեր գրասենյակի փաստաբանները ներկայացրել են իրենց վստահորդների շահերը Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում և ԱՄՆ-ում:

Մեր գրասենյակի հիմնադիր Նիկոլայ Բաղդասարյանը հանդիսանում է ԵՄ հայաստանյան ներկայացուցչության «Արդարադատության մատչելիության» ծրագրով փորձագետ:

Մեր գրասենյակն ունի իր ներկայացուցիչը Գերմանիայի Դաշնությունում, ի դեմս փաստաբան Սամվել Ջաղինյանի (ՀՀ փաստաբանական գործունեության արտոնագիր № 487): Վերջինս համագործակցում է նաև Գերմանիայի Դաշնության փաստաբանների հետ :

Մեր փաստաբանական գրասենյակը գտնվում է քաղաք Երևանում, սակայն մեր գործունեության շրջանակներն այսքանով չեն սահմանափակվում: Մեր վստահորդների շահերը մենք ներկայացնում ենք ինչպես ՀՀ ողջ տարածքում, այնպես էլ արտասահմանում:

 

Նոր ծառայություններ

Բաժանորդագրային ծրագրեր

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterԱյսօր5
mod_vvisit_counterԵրեկ33
mod_vvisit_counterԱյս շաբաթ5
mod_vvisit_counterԱյս ամիս662
mod_vvisit_counterԸնդամենը130687