Arni Lower Office

mer masin

ArmenianRussian (CIS)English (United Kingdom)
Թարգմանչական ծառայություն PDF Տպել Էլ.փոստ

Ընդհանուր թարգմանություն

«Արնի Լեգալ Էյդ» ՍՊԸ-ն առաջարկում է նար ծառայությունների փաթեթ` թարգմանչական ծառայություններ պետական, ֆիզիկական և իրավաբանական անձանց:

Մենք ապահովում ենք ցանկացած փաստաթղթի որակյալ թարգմանությունը:

Մենք թարգմանում ենք հետևյալ ոլորտներում՝

  •     Բիզնես, առևտուր և ֆինանսներ
  •     Օրենք, արբիտրաժ
  •     ԵՄ իրավունք
  •     Մրցակցություն
  •     Հարկային օրենսդրություն
  •     Մաքսային օրենսդրություն
  •     Ընկերությունների հիմնադրման իրավունքներ
  •     Էներգետիկա
  •     Հանքաարդյունաբերություն
  •     Բնապահպանություն
  •     Սպառողների իրավունքներ
  •     Բժշկություն
  •     Տեղեկատվական տեխնոլոգիա
  •     Գիտություն և հետազոտություններ
  •     և այլն:

Մենք երաշխավորում ենք ցանկացած ոլորտում կատարվող թարգմանության գերազանց որակ՝ յուրաքանչյուր փաստաթղթի թարգմանությունը հանձնարարելով մասնագիտական բարձր որակավորում ունեցող թարգմանիչներին, խմբագիրներին և սրբագրիչներին:

Մեր մոտեցումն է՝ հանձնարարել ձեր փաստաթղթի թարգմանությունը տվյալ ոլորտում արդեն իսկ փորձ ունեցող թարգմանիչներին: Մենք սերտ աշխատանքային հարաբերություններ ենք ստեղծում մեր հաճախորդների հետ: Ավելին, յուրաքանչյուր ընկերության համար ստեղծում ենք ուղեցույցներ և տերմինների շտեմարան, որոնք էլ ապահովում են ձեր բոլոր թարգմանություններում որոշ բառերի և բառակապակցությունների նույնական թարգմանությունը:

Թարգմանչական ծառայությունների գներ

Թարգմանչական ծառայության գները կախված են հետևյալ պայմաններից՝

    Աղբյուր փաստաթղթում առկա բառերի/նիշերի քանակից
    Լեզվի համադրությունից
    Բարդությունից
    Վերջնաժամկետից:

Հաստատումով թարգմանություն

Մենք հաստատում ենք թարգմանություններ ցանկացած լեզվով:

Հաստատումով թարգմանություններ:

«Արնի Լեգալ Էյդ» ՍՊԸ-ն տրամադրում է որակյալ թարգմանչական ծառայություններ:

Մեր անձնակազմը համալրված է արհեստավարժ, հարուստ փորձ ունեցող թարգմանիչներով, ովքեր կարող են կատարել ցանկացած թարգմանություն՝ սեղմ ժամկետներում:

«Արնի Լեգալ Էյդ» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ-ն կիրականացնի ձեր կարևոր փաստաթղթերի թարգմանությունը և հաստատումը, ներառյալ՝

  •     Անձնական փաստաթղթեր (անձը հաստատող փաստաթղթեր, ծննդյան վկայական, մահվան վկայական, ամուսնության վկայական, դիպլոմներ, նամակներ, բժշկական փաստաթղթեր)
  •     Լիազորագրեր
  •     Որոշումներ
  •     Տեղեկանքներ
  •     Կանոնադրություններ
  •     Մտադրությունների մասին հուշագրեր
  •     Իրավական ծանուցումներ

Ձեզ անհրաժեշտ հաստատման տեսակը կախված է այն երկրից, որտեղ պետք է ներկայացվի թարգմանությունը և գերատեսչությունից, որին պետք է ներկայացվի, ինչպես նաև այլ պահանջներից:

Հաստատումով թարգմանությունները սովորաբար պահանջվում են պաշտոնական փաստաթղթերը (ծննդյան, մահվան, ամուսնության վկայական, դիպլոմներ և այլն) այլ երկրներում ներկայացնելիս:

Եթե ձեզ անհրաժշտ է ներկայացնել հաստատումով թարգմանություններ, խնդրում ենք ճշտել պահանջված հաստատման տեսակը թարգմանություն պատվիրելուց առաջ: Եթե հաստատումով թարգմանության համար անհրաժեշտ են հատուկ պահաջներ, խնդրում ենք տեղեկացնել մեզ այդ մասին:

Հայաստանի Հանրապետությունում նոտարական վավերացմամբ թարգմանությունը պարտադիր կերպով պետք է իր մեջ ներառի հետևյալը.

    Փաստաթուղթի բնօրինակն աղբյուր լեզվով.
    Թարգմանված փաստաթուղթը թիրախ լեզվով
    Վավերացման մակագրություն՝ թարգմանչի ստորագրության իսկությունը վավերացնելու մասին՝ստորագրված նոտարի կողմից

Ապոստիլ

Ապոստիլը հատուկ դրոշմակնիք է, որը հեշտացնում է քաղաքացու իրավական փաստաթղթերի ճանաչումը այլ երկրներում: Ապոստիլը կիրառում են 1961 թվականի Հաագայի «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին»:

Ապոստիլները կարող են տրվել այն երկրի կողմից նշանակված իրավասու մարմնի կողմից, որի տարածքում պետական փաստաթուղթը ձևակերպված է:
Իրավական թարգմանություն

«Արնի Լեգալ Էյդ» ՍՊԸ-ն արհեստավարժ թարգմանչական ընկերություն է, որը մասնագիտացած էիրավականոլորտում թարգմանչական լուծումներ  տրամադրելու  մեջ: Մենք առաջարկում ենք իրավական թարգմանություններ լավագույն իրավաբանական  ընկերություններին և կորպորացիաներին:


Այնպիսի  կարևորագույն փաստաթղթերի, ինչպիսիք են՝ իրավական պայմանագրեր, համաձայնագրեր, կանոնադրություն և այլն, իրավական թարգմանությունը պահանջում է մեծ ուշադրություն և մասնագիտական գիտելիքներ:


Իրավական ոլորտի մեր թարգմանիչների խումբը խորը պատկերացում ունի  իրավական գործընթացների և համակարգերի, դեռ ավելին հիմնական աշխատանքի և խնդիրների մասին: Մենք ձեր ծրագրերին կհատկացնենք միայն բարձր որակավորում ունեցող թարգմանիչների, խմբագիրների, սղագրիչների՝ ապահովելով նույնիսկ ամենաբարդ իրավական տեղեկության ճշգրտությունը:

Նման փաստը հաստատվում է նրանով, որ «Արնի Լեգալ Էյդ» ՍՊԸ-ն արդեն երկար տարիներ է ինչ իրավական, մասնավորապես` փաստաբանական ոլորտում ունի իր մեծ դերն ու նշանակությունը ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց իրավական աջակցություն ցուցաբերելու գործում:


     Մեր խիստ կանոնների համաձայն՝ երաշխավորումենք մեզ հանձնված բոլոր փաստաթղթերի գաղտնիությունը:

Իրավական տերմինաբանություն    

Բոլոր թարգմանիչներն ունեն իրավաբանական մեծ բառապաշար, ինչպես նաև հնարավորություն՝ օգտվելու այդ ոլորտին վերաբերող տերմինաբանական հատուկ արտահայտություններից՝ թարգմանության ճշգրտությունն ու հետևողականությունը ապահովելու համար:

Մեր լայն տերմինաբանությունը ներառում է այնպիսի առանցքային ոլորտներ, ինչպիսիք են՝

  •     Միջազգային իրավունք (Ընդհանուր և Քաղաքացիական իրավունքներ)
  •     ԵՄ իրավունք
  •     Պայմանագրային իրավունք
  •     Հարկային օրենսդրություն
  •     Քաղաքացիական իրավունք
  •     Սեփականության իրավունք
  •     Ապահովագրության իրավունք
  •     Քրեական օրենսդրություն
  •     Կորպորատիվ իրավունք
  •     Առևտրային օրենսդրություն
  •     Առողջապահական օրենսդրություն

Իրավական  թարգմանությունների սրբագրում

Եթե դուք վստահ չեք մեկ այլ ընկերության կողմից կատարված իրավական թարգմանության որակի հարցում, մեր մասնագիտացած լեզվաբանները և իրավական փորձագետները կուսումնասիրեն և կուղղեն Ձեր՝ արդեն իսկ թարգմանված  փաստաթղթերը՝ ապահովելով  դրանց  ճշգրտությունն ու հետևողականությունը:

Իրավական փաստաթղթերի թարգմանություն

Մենք փորձառու ենք նաև հետևյալ իրավական փաստաթղթերի թարգմանությունում՝

  •     Պայմանագրեր և համաձայնագրեր
  •     Իրավական փաստաթղթեր
  •     Իրավական վկայագրեր և տեղեկանքներ
  •     Պաշտոնական վկայություններ
  •     Օրենքներ և կանոնակարգեր
  •     Արտոնագրի և առևտրային նշանի դիմումներ
  •     Փորձագիտական եզրակացություն
  •     Դատավարական փաստաթղթեր
  •     Արբիտրաժ

Բանավոր թարգմանություն

«Արնի Լեգալ Էյդ» ՍՊԸ-ն պատրաստ է օգնելու պետական և միջազգային ընկերություններին կազմակերպելու իրենց համաժողովները, սեմինարները և հանդիպումները՝ առաջարկելով բարձրակարգ բանավոր թարգամանիչներ և թարգմանչական սարքավորումներ:

Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները՝

  •     Համաժամանակյա թարգմանություն
  •     Հաջորդական թարգմանություն
  •     Թարգմանություն բիզնես հանդիպումների ընթացքում
  •     Թարգմանություն կոնֆերանս զանգերի ընթացքում
  •     Թարգմանություն դատական նիստերի ընթացքում

 
Այլ ծառայություններ `

  •     Խմբագրում
  •     Սրբագրում

Թարգմանությունը կատարվում է անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով:

 

Նոր ծառայություններ

Բաժանորդագրային ծրագրեր

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterԱյսօր4
mod_vvisit_counterԵրեկ33
mod_vvisit_counterԱյս շաբաթ4
mod_vvisit_counterԱյս ամիս661
mod_vvisit_counterԸնդամենը130686